AM | RU
USD
EUR
RUB

Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են. Independent-ը զրուցել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ

 

Բրիտանական Independent-ն ընդարձակ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերականի թղթակցի զրույցը: «Հայաստանի նախագահն ասում է՝ պատրաստ է կանգնել ոստիկանության և ցուցարարների միջև». այսպես է վերնագրել հոդվածը հեղինակավոր պարբերականը:

«Որպես «Տետրիս» համակարգչային խաղի ստեղծման ակունքներում կանգնած գիտնականներից մեկը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ նա քաղաքական հարցերում հաճախ դիմում է տրամաբանական մոդելների օգնությանը: Սակայն իր երկրի դրամատիկ հեղափոխության կամ ինչպես ինքն է ասում՝ «ժողովրդավարական փոփոխության» հարցում շատ քիչ բան կար, որ նա կարող էր կանխատեսել մաթեմատիկայի միջոցով»,- գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով նախագահի խոսքերը. «Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են»:

Independent-ը նշում է, որ Հայաստանում 2018 թվականին խորհրդարանական կառավարման անցում կատարելուց հետո Արմեն Սարգսյանի ղեկավարած նախագահի գրասենյակը ըստ էության ոչ քաղաքական բնույթ ուներ: Լրատվամիջոցը նշում է, որ Միացյալ Թագավորությունում երկար տարիներ որպես ՀՀ դեսպան աշխատած Սարգսյանին անգամ տրվեց «Բրիտանական Թագուհի» կեղծանունը՝ հաշվի առնելով նրա արարողակարգային պարտականությունները: Սակայն Հայաստանում սկսված զարգացումների ժամանակ նախագահն անսպասելիորեն հայտնվեց կենտրոնական կետում՝ դառնալով կարևոր միջնորդ:

«Բարդ աշխատանք էր կողմերին մեկ տեղ բերելը: Ես արեցի բաներ, որոնք սովորաբար չեն ակնկալում նախագահից, օրինակ` գնացի դեպի ամբոխը: Անհնարին էր անել աշխատանքը պարզապես գրասենյակում նստելով»,- պատմել է ՀՀ նախագահը: Independent-ը նշում է, որ ապրիլի 21-ին ցուցարարների մոտ՝ Հանրապետության հրապարակ գնալու նախագահի որոշումը շրջադարձային նշանակություն ունեցավ: «Շատերը հրապարակում, այդ թվում և Փաշինյանը, կասկածամիտ էին նրա հարցում, քանի որ նրա մեջ տեսնում էին վարչապետի մերձավոր դաշնակցին: Որոշներն անգամ նրան հասցեին մեղադրանքներ հնչեցրին Բրիտանիայի նախկին քաղաքացիության համար: Սակայն Սարգսյանն ասում է, որ «ֆանտաստիկ» փորձառություն ունեցավ հրապարակում և ցուցարարների առաջնորդի հետ իր հարաբերությունները որակեց որպես «կառուցողական»,- գրում է բրիտանական պարբերականը:

Լրատվամիջոցը նշում է, որ նախագահը խոստացավ և արդեն հաջորդ օրը (ապրիլի 22-ին) կազմակերպեց հանդիպում Նիկոլ Փաշինյանի և այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի միջև: «Ես շեշտեցի, որ իրադրությունը պետք է լուծում ստանա երկխոսության միջոցով՝ սահմանադրության շրջանակում»,- նշել է Արմեն Սարգսյանը: Independent-ը գրում է, որ արդեն ապրիլի 22-ին Սարգսյանի և Փաշինյանի հանդիպմանը կողմերը չկարողացան գալ ընդհանուր հայտարարի, իսկ ժամեր անց իրադրությունն ավելի լարվեց պատգամավորների և շուրջ 2 հարյուր ցուցարարների բերման ենթարկելու պատճառով:

Նախագահ Սարգսյանը Independent-ի հետ զրույցում ասել է, որ դա այն զարգացումը չէր, որը նա ողջունելի կհամարեր: Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում ապրիլի 23-ին կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նույն օրը ազատ արձակվեցին ձերբակալված պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Մենք բոլորս սովորում ենք, և ես պատրաստ եմ նորից ներգրավվել, եթե իրերը սխալ ուղով ընթանան: Պատրաստ եմ կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է ՀՀ նախագահը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Արմեն Սարգսյանը նրան անվանել է «տաղանդավոր քաղաքական գործիչ»: «Սակայն կառավարությունը ղեկավարելը բացարձակապես տարբերվող մարտահրավեր է: Նա պետք է պատասխաններ տա բոլոր հարցերին, որոնք կհնչեցվեն: Եվ մարդիկ պետք է գիտակցեն, որ ամեն բան, ինչ նախկինում եղել է, սև չէր և վաղն ամեն բան սպիտակ չի լինելու»,- նկատել է ՀՀ նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում վերջապես իրադրությունը հանդարտվում է՝ հավելելով. «Մոդելները կրկին դարձել են ավելի կանխատեսելի: Եվ ես հպարտ եմ այդ առնչությամբ»:

Լրահոս
ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan