Լարիսա Ալավերդյանը նոր կառավարության համար ամենածանրը համարում է ընտրական օրենսդրության փոփոխությունը

Լարիսա Ալավերդյանը նոր կառավարության համար ամենածանրը համարում է ընտրական օրենսդրության փոփոխությունը

Ընտրական օրենսդրության փոփոխությունը ամենածանրն է լինելու նոր ձևավորվող կառավարության համար:

Լրագրողների հետ հանդիպմանը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ խնդիրն այն է, թե այս իրավիճակում ինչպես կկողմնորոշվի մեծամասնությունը: «Մեզ այս առումով սպասում են շատ ավելի դժվար գործընթացներ, և այդ ամենն իդեալական չի լինելու: Դա ենթադրում է, որ հասարակությունը պետք է կարողանա անքուն ջրաղացի պես աշխատել»,-նշեց Ալավերդյանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենի խոսքով`բոլոր գործընթացներում կարևոր է պահպանել մարդկային արժանապատվությունը: «Այլոց արժանապատվությունը նսեմացնելով գերնպատակների հասնելն անընդունելի է: Այն, որ ֆիզիկական ուժ չի կիրառվում, չի նշանակում, որ բռնություն չէ: Դաժան վերաբերմունքը ավելի վատ հետք է թողնում մարդկային արժանապատվության վրա»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ նոր արժեհամակարգը պետք է հիմնված լինի մարդու արժանապատվությունը հարգելու վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում