Ֆրանսիան ողջունում է Հայաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսությունը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի խորհրդարանում Սահմանադրության շրջանակում նոր վարչապետի ընտրության փաստը: Այս մասին հայտարարությունը տեղադրված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Ֆրանսիան ողջունում է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը, որը թույլ տվեց Հայաստանի խորհրդարանին մայիսի 8-ին ընտրել նոր վարչապետի՝ համաձայն Սահմանադրության և Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքների:

Ֆրանսիան իր լավագույն մաղթանքներն է հղում նրան (նոր վարչապետին- խմբ.) և հայ ժողովրդին և շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում