Ալեքսանդր Իսկանդարյանը ՀՀ ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու քայլը բնական է համարում

Ալեքսանդր Իսկանդարյանը ՀՀ ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու քայլը բնական է համարում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահին ուղղված առաջարկությունը շատ բնական է և տեղավորվում է ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Այսօր հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Դա շատ նորմալ է, իշխանության գալու պարագայում բնական է, որ առաջինն ուժային կառույցների ղեկավարներին փոխելն է: Դրանից բացի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ազդեցությունը մեծացնելու անհրաժեշտություն կա, հետագայում արդեն՝ խորհրդարանում ավելացնել հենարանը և այլն: Շատ տրամաբանական գործընթաց է, ես այստեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում