«Իրատես». Արարատ Միրզոյանն առաջացրել է ղարաբաղյան իսթեբլիշմենթի զարմանքը

«Իրատես». Արարատ Միրզոյանն առաջացրել է ղարաբաղյան իսթեբլիշմենթի զարմանքը

«Իրատես» թերթը գրում է. «Փոխվարչապետի հովերով տարված, հանկարծահաս «աստեղային ժամի» մեջ հայտնված Արարատ Միրզոյանը օրերս Արցախ կատարած այցի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ իրեն իրադրության տեր է զգացել և ասել, թե սահմանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ցուցադրվող կադրերն ընդամենը հին նկարահանումների մոնտաժված տարբերակն են։

Ասում են նաև, թե սա առաջացրել է ղարաբաղյան իսթեբլիշմենթի զարմանքն ու խոր հիասթափությունը, թե նման գիտելիքներով ու «մաներայով», փոխվարչապետի ախորժակ ունեցող «պաշտոնյան» և նրա թիմակիցներն ինչպե՞ս են տարածաշրջանի և Արցախի համար այս բարդ օրերին գլուխ հանելու ստեղծված իրավիճակից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում