Յուրա Մովսիսյանը դարձել է Շվեդիայի գավաթակիր

Յուրա Մովսիսյանը դարձել է Շվեդիայի գավաթակիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել Շվեդիայի գավաթակիր:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած գավաթի խաղարկության եզրափակիչում «Յուրգորդեն»-ը մրցում էր «Մալմյո»-ի հետ: Մովսիսյանի թիմը` «Յուրգորդեն»-ը հաղթել է խոշոր` 3:0 հաշվով և դարձել երկրի գավաթակիր:

Յուրա Մովսիսյանը եղել է թիմի հայտացուցակում և մնացել պահեստայինների շարքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում