Արսեն Ջուլֆալակյանը ևս մեկ հնարավորություն կստանա

Արսեն Ջուլֆալակյանը ևս մեկ հնարավորություն կստանա

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը կրկին հնարավորություն կստանա ցուցադրելու իր վարպետությունը:

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «77 կգ քաշային կարգում ունենք Արսեն Ջուլֆալակյան, ով լուրջ պատրաստվում է: Նա մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի թե անցած տարի, թե այս տարի: Կարապետ Չալյանի Եվրոպայի առաջնությունում սայթաքումներից հետո մենք պետք է մտածենք, որ այդ քաշային կարգում մեզ լուրջ մրցակցություն է պետք: Փոփոխություններ կլինեն բոլոր քաշային կարգերում, սակայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի»,-ասաց մարզիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում