Մխիթարյանի հետ մարզվելու հնարավորությունը վաճառվել է 7500 ֆունտով
11/05/2018 16:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Լոնդոնում նախօրեին կայացավ «Արսենալ» ֆուտբոլային ակումբի բարեգործական երեկոն, որի ընթացքում հավաքված ամբողջ գումարը կծառայի բարեգործությանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս մասնակցել է երեկոյին: Հայ կիսապաշտպանի հետ մեկ ժամ մարզում անցկացնելը արժեցել է 7500 ֆունտ:
Բարեգործական երեկոյի ամբողջ ընթացքում հավաքվել է 442 հազար 734 ֆունտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում