Արմեն Սարգսյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ

Արմեն Սարգսյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նախագահ Արմեն Սարգսյանն «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, Հանրապետության նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին ու պատվիրակության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն:

Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ այսօրվանից Հայաստանի տարբեր վայրերում կմեկնարկեն «Եվրոպայի օրվա» տոնակատարությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի և ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում