Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ. Ռուբեն Հայրապետյանը՝ Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին

Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ. Ռուբեն Հայրապետյանը՝ Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կրկին հավաքական հրավիրված Յուրա Մովսիսյանին հատուկ ֆուտբոլիստ չի համարում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրապետյանը փաստեց. «Յուրա Մովսիսյանը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է: Մովսիսյանը հատուկ ֆուտբոլիստ չէ: Բոլոր ֆուտբոլիստներն ինձ համար հավասար են: Եվ բոլոր նրանց, ովքեր օգտակար կլինեն հավաքականին, մենք պարտավոր ենք գնահատել»:

Հայրապետյանի խոսքով` կան նաև բազմաթիվ ֆուտբոլասերներ, ովքեր համաձայն չեն հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, ով հավաքական է հրավիրել մի շարք նորեկ ֆուտբոլիստների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում