Նադալը և Ջոկովիչը Հռոմի մրցաշարի կիսաեզրափակչում են

Նադալը և Ջոկովիչը Հռոմի մրցաշարի կիսաեզրափակչում են

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Times.am: Թենիսի Հռոմի մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը:

Նադալը քառորդ եզրափակչում 4:6, 6:1, 6:2 հաշվով առավելության հասավ իտալացի Ֆաբիո Ֆոնինիին: Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 2:6, 6:1, 6:3 հաշվով պարտության է մատնել ճապոնացի Կեի Նիսիկորիին:

Ավելի վաղը կանանց մենապայքարի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել էր նաև ռուս Մարիա Շարապովան:

Հռոմի մրցաշարը մեկնարկել է մայիսի 12-ին և կեզրափակվի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում