ԱԱԾ տնօրենը որոշ մտահոգությամբ է վերաբերվում պաշտոնյաների սոցցանցային ուղիղ միացումներին

ԱԱԾ տնօրենը որոշ մտահոգությամբ է վերաբերվում պաշտոնյաների սոցցանցային ուղիղ միացումներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցցանցային ուղիղ միացումներին որոշ մտահոգությամբ է վերաբերվում: Այս մասին նա հայտարարեց մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Ստեղծված իրավիճակում անխուսափելի են նման երևույթները, որոնք կարող են նաև սպառնալիք լինել որոշակի առումով ազգային անվտանգությանը։ Բայց պետք է մեր գործընկերներին բացատրենք, ուղղորդենք, որ նման երևույթները լինեն այնպես, որ որևէ վնաս չհասցնեն: Իհարկե, պետք է լինի հասարակության հետ մշտական կապը, դա նաև վարչապետի դիրքորոշումն է, որ բոլոր պաշտոնյաները պետք է բաց աշխատեն, մշտական կապի մեջ լինեն, բայց պետք է հասկանանք՝ ինչպես կազմակերպել»,-ասաց Վանեցյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում