Արթուր Վանեցյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում համակարգում ոգևորությամբ է ընդունվել

Արթուր Վանեցյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում համակարգում ոգևորությամբ է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանի նշանակումը համակարգում ընդունվել է շատ լավ և ոգևորությամբ: Այս մասին Վանեցյանը հայտարարեց մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Ներքաղաքական փոփոխությունների հետ կապված բոլորի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ դրսից են որևէ մեկին նշանակելու: Իսկ ԱԱԾ-ն իր յուրահատկություններն ու ավանդույթներն ունեցող կառույց է, որը չի ընդունում դրսից մարդ: Իմ նշանակման հետ կապված բոլորը խորը շունչ քաշեցին և հանգստացան, քանի որ նշանակվեց մարդ, որը վերջին համարյա 20 տարին աշխատում է համակարգում: Սկսել եմ ամենացածր պաշտոնից. կրտսեր օպերլիազորից եմ սկսել՝ Մասիսի բաժնում, այնուհետև հասել եմ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, գնդապետի կոչում եմ ստացել: Կոչումները եղել են շատ սպասված: Համակարգի մարդ եմ և այդպես էլ մնալու եմ, գիտեմ յուրահատկություններն ու առանձնահատկությունները»,-ասաց Վանեցյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում