AM | RU
USD
EUR
RUB

Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցին. ԱՀ պետնախարարն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը ողջունել է 19 երկրներից Արցախ ժամանած՝ Հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերին և ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանց յուրաքանչյուր այցը միշտ սպասված է: Արայիկ Հարությունյանը կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ նշելով, որ չկա մի բնակավայր, որտեղ Հիմնադրամի միջոցներով ծրագրեր իրականացված չլինեն:

«Այս օրերին մենք ձեզ հետ միասին կրկին եղանք մի շարք համայնքներում և մասնակցեցինք տարբեր ծրագրերի իրագործմանը: Յուրաքանչյուր նոր կառույցի շահագործմամբ նոր հնարավորություններ ենք ստեղծում բնակիչների համար, նոր կյանք պարգևելով այդ բնակավայրերին: Այդ գործունեությունը նաև յուրօրինակ հայրենասիրական դաստիարակություն է մեր այն սերունդների համար, որոնք սովորում են այդ կառուցված մանկապարտեզներում և դպրոցներում: Այս իմաստով ցանկանում եմ վերահաստատել, որ Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ ձևավորված վերաբերմունքն անգնահատելի է»,- նշել է պետնախարարը:

Շնորհակալություն հայտնելով Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ իր խոսքը ցանկանում է սկսել կարևոր հայտարարությամբ այն մասին, որ ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը խոստացել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Գետավանի դպրոցի կապիտալ վերանորոգման համար:

Արձագանքելով լուրին՝ պետական նախարարն իր երախտագիտությունն է հայտնել հանդիպմանը ներկա բարերարին՝ նշելով, որ հատկապես վերջին տարիներին նրա մասնակցությունն Արցախի կյանքում շատ մեծ է:

«Դուք Ձեր անունն արդեն ոսկե տառերով եք գրել Արցախի պատմության մեջ: Ես հպարտ եմ, որ ունենք Ձեզ պես սրտացավ ու հոգատար հայրենակից: Համոզված եմ՝ Ձեր օրինակը վարակիչ է լինելու շատերի համար»,- ասել է Հարությունյանը:

Իր հերթին բարերարը վերահաստատել է իր աջակցությունը և կոչ արել ողջ հայությանը ավելի ակտիվ ներգրավվել հայրենիքի հզորացման գործին: «Դարեր ի վեր մեր ազգը երազել է պետականություն ունենալ: Այսօր այդ երազանքն իրականություն է, և այժմ Հայաստանում ու Արցախում է վճռվում հայոց ազգի ապագան: Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր սփյուռքահայ հայրենակիցներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հայրենիքի զորացմանը, քանզի ամեն ինչ անցողիկ է, մնայուն է միայն հայրենիքը»,- ասել է բարերարը:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

Լրահոս
Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է «Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ) Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան Լավ, բա մեր պատմության մեջ մի լավ բան չի եղե՞լ․ Միհրան Հակոբյան Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ Էլինար Վարդանյան. Շղթայական տապալաման պրոցեսով ենք գնում Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Թրամփը հաստատել է, որ G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել. Հայաստանի շուրջն իրավիճակը եռում է Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ Կոնֆերանս․ ՈւՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը «Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում «Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի «168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին «Հրապարակ». Փաշինյանը լքել է կուսակիցներին, գնացել «Մալիբու»՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին «Հրապարակ». Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին «Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 20 ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ռիքերի հետ Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը ԱՄՆ-ն դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել Ժամանակավորապես փակ կլինի Փափազյան փողոցը Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan