Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել Էրիկ Չաքրյանը

Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել Էրիկ Չաքրյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Times.am: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հիմնադրած Գրոսմայստերական դպրոցի սան 13-ամյա պատանի շախմատիստ Էրիկ Չաքրյանը 7 միավորով նվաճել է Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոնի կոչումը տոնել է 6 հաղթանակ, արել 2 ոչ-ոքի և ընդամենը 1 պարտություն: Էրիկը 57 կետով բարձրացրեց իր միջազգային վարկանիշը:

Ինչպես տեղեկացրին Գրոսմայստերական դպրոցի մամուլի ծառայությունից,մրցաշարում 6,5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Երևանի Արաբկիր վարչական շրջանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիչ Էդուարդ Սայադյանը, իսկ 3-րդ հորիզոնականը նույնքան միավորով զբաղեցրել է Լատուշ Սիմոնյանը:

Մրցաշարին մասնակցել են տարբեր դպրոցների ներկայացուցիչ 41 շախմատիստներ:

Մրցաշարն անցկացվել է մայիսի 11-ից 19-ը, «Երևանի Կենտրոն վարչական շրջանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում։Կազմակերպիչն էր Երևանի շախմատի ֆեդերացիան: Մրցաշարի տնօրենն էր միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը: Մրցաշարի միջին գործակիցը 2090 էր:

Մրցաշարն անցկացվել է 9 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով: Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 90 րոպե 40 քայլի համար, որից հետո ավելացվում էր 30 րոպե՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում