ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չկա

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չկա, քննարկումները շարունակվում են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Քննարկումները շարունակվում են, բայց կարծում եմ, որ առաջիկա օրերին պարզ կլինի»,- ասաց Կոնջորյանը:

Անդրադառնալով հարցին, թե դաշինքի ո՞ր կուսակցությունն է ներկայացնելու խմբակցության նոր ղեկավարը՝ Կոնջորյանը պատասխանեց. «Թույլ տվեք այս պահին այդ մասին ոչինչ չասել, երբ չկա վերջնական որոշում»:

Հարցին, թե դաշինքում լարվածություն կա՞ հաշվի առնելով , որ փողոցային պայքարի ընթացքում դաշինքի կուսակցություններն այնքան էլ միաձայն չէին, Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ դաշինքում լարվածություն չի նկատում:

Ճշտող հարցին, թե տարաձայնությունները հարթվե՞լ են, Կոնջորյանն ասաց. «Կարծում եմ, այո, ես, համենայնդեպս, նման լարվածություն չեմ նկատել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում