ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին

ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 88 պատգամավոր:

Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Մայիսի 22-ի նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և մի շարք այլ նախագծեր:

Ժամը 16:30-ին խորհրդարան կժամանեն նոր կառավարության անդամները, ովքեր առաջին անգամ խորհրդարանում կմասնակցեն կառավարության հետ հարցուպատասխանին: Պատգամավորները կառավարության նոր անդամներին բանավոր հարցեր տալու հնարավորություն կստանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում