Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ

Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները մայիսի լույս 23-ի գիշերը Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ծովային ոստիկանության մի ստորգետնյա կառուցվածքի եւ երկու թիրախների ի պատասխան սահմանի խախտման եւ Իսրայելի զինվորական պահակետի հրկիզման: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Հարվածները հասցվել են ի պատասխան մայիսի 22-ի առավոտյան Իսրայել մի քանի ահաբեկիչների ներթափանցման եւ զինվորական պահակետի հրկիզման»,- նշվում է փաստաթղթում: «Բացի դրանից, այդ թիրախները խոցվել են ի պատասխան Գազայի հատվածից անօդաչու թռչող ապարատներ եւ օդապարուկներ ուղարկելու՝ շարունակվող փորձերի՝ ահաբեկչական գործունեության եւ իսրայելական տարածքի վրա գրոհների նպատակով»,– շարունակել են զինվորականները:

Մարտ ամսվա վերջին Գազայի հատվածում պաղեստինցիների եւ իսրայելացի զինվորների միջեւ սկսված զանգվածային ընդհարումների զոհ է դարձել արդեն շուրջ 120 արաբ, ավելի քան 13 հազար բնակիչներ վիրավորվել են կամ թունավորվել գազով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում