AM | RU
USD
EUR
RUB

Ալեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, առաջիկա 7 օրերի ընթացքում կշարունակի մնալ Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԺ կանոնակարգ-օրենքի կարգավորումներն այն դեպքում, երբ պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնում: «Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, այսօրվա ամսաթվով դիմում է գրել պատգամավորական մանդատից հրաժարվելու: Պարոն Սիմոնյանն այսօր քվեարկել է, մասնակցել է նիստին և դա իրավազոր և իրավական է: Դիմումը ներկայացնելուց հետո առնվազն 7 օր Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի պատգամավոր է մնալու և օգտվելու է պատգամավորի բոլոր իրավասություններից և պարտավորություններից»,- մեկնաբանեց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ նման շատ օրինակներ են եղել, երբ պատգամավորները մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, սակայն ևս 7 օր շարունակել են կատարել պատգամավորի պարտականությունները, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ չի տալիս դիմում ներկայացնելուց հետո անմիջապես զրկել պատգամավորին իր լիազորություններից: «Դիմումի մուտքագրելուց հետո առնվազն 7 օր նա դեռ մնում է Ազգային ժողովի պատգամավոր՝ անկախ ցանկությունից և դիմումի բովանդակությունից: Այսինքն` առնվազն 7 օր մենք ունենալու ենք Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով պատգամավոր՝ անկախ իմ, Արա Բաբլոյանի և Ալեն Սիմոնյանի կամքից»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:

Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, Շարմազանովը պատասխանեց. «Ավագանու անդամ լինելը ես չեմ մեկնաբանում: Ես իրավաբան չեմ: Ավագանու հետ կապված դիմեք կամ իրավաբաններին կամ Երևանի ավագանի: Ես Ազգային ժողովի փոխնախագահն եմ և մեկնաբանում եմ Ազգային ժողովի կանոնակարգը: Նրա դիմումն այսօր է մուտքագրվել, մինչև ամսի 30-ը ներառյալ ինքը ԱԺ պատգամավոր է»:

Լրահոս
Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է «Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ) Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան Լավ, բա մեր պատմության մեջ մի լավ բան չի եղե՞լ․ Միհրան Հակոբյան Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ Էլինար Վարդանյան. Շղթայական տապալաման պրոցեսով ենք գնում Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Թրամփը հաստատել է, որ G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել. Հայաստանի շուրջն իրավիճակը եռում է Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ Կոնֆերանս․ ՈւՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը «Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում «Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի «168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին «Հրապարակ». Փաշինյանը լքել է կուսակիցներին, գնացել «Մալիբու»՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին «Հրապարակ». Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին «Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 20 ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ռիքերի հետ Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը ԱՄՆ-ն դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել Ժամանակավորապես փակ կլինի Փափազյան փողոցը Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan