AM | RU
USD
EUR
RUB

Արցախում առաջին անգամ իրականացվել է ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Անգիոգրաֆիայի բաժանմունքում առաջին անգամ տեղի մասնագետները մայիսի 16-18-ը իրականացրել են ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀ առողջապահության նախարարության նպատակային աշխատանքների և Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի հայազգի անոթային վիրաբույժ Արա Ուղուրլյանի աջակցության շնորհիվ՝ ընդհանուր առմամբ, երեք անգամ նման միջամտություններ են կատարվել Արցախում: Սակայն նախորդ դեպքերում դրանք իրականացվել են Արա Ուղուրլյանի կողմից՝ տեղի մասնագետների մասնակցությամբ, իսկ արդեն այս անգամ բոլոր աշխատանքները կատարել են արցախցի բժիշկները՝ սփյուռքահայ անոթաբանի անմիջական հսկողությամբ:

Մասնագետները նախապես անցկացրել են ավելի քան 31 հիվանդի խորհրդատվություն, որոնցից ընտրել են վիրահատության կարիք ունեցողներին և արդյունքում կատարվել է 16 վիրահատություն: Վիրահատական միջամտությունները իրականացվել են պետական պատվերի շրջանակներում, իսկ ստենտերը և մյուս անհրաժեշտ պարագաները տրամադրվել են բարեգործական հիմունքներով՝ անոթային վիրաբույժի կողմից:

Արա Ուղուրլյանը նշել է, որ իր նպատակը արցախցի գործընկերներին անոթաբանության բնագավառում փորձի փոխանակումն է՝ շեշտելով, որ այս նախադեպն Արցախում ինքնուրույն վիրահատություններ իրականացնելու լավ սկիզբ կդառնա:

Անգիոգրաֆիկ բաժանմունքի բժիշկներն ընդգծել են, որ արդեն լուծված է ստորին վերջույթների զարկերակների ինվազիվ միջամտությունների կատարման խնդիրը: Նրանք կարևորել են հիվանդների ճիշտ ախտորոշումը՝ պարզելու համար, թե որ հիվանդին է անհրաժեշտ ինտերվենցիոն կամ բաց վիրահատությունների միջամտություն, և որին՝ դեղորայքային բուժում:

Անգիոգրաֆիկ կենտրոնի ներդրումը կարևորագույն քայլ էր Արցախի առողջապահության ոլորտում: Կենտրոնում տեղադրված գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքի միջոցով են կատարվում սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվում ու բուժվում անոթային խնդիրներ ունեցողները:

Լրահոս
Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է «Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ) Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան Լավ, բա մեր պատմության մեջ մի լավ բան չի եղե՞լ․ Միհրան Հակոբյան Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ Էլինար Վարդանյան. Շղթայական տապալաման պրոցեսով ենք գնում Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Թրամփը հաստատել է, որ G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել. Հայաստանի շուրջն իրավիճակը եռում է Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ Կոնֆերանս․ ՈւՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը «Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում «Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի «168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին «Հրապարակ». Փաշինյանը լքել է կուսակիցներին, գնացել «Մալիբու»՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին «Հրապարակ». Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին «Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 20 ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ռիքերի հետ Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը ԱՄՆ-ն դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել Ժամանակավորապես փակ կլինի Փափազյան փողոցը Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan