«Ժամանակ». Կտրուկ նվազել են Հայաստան մտնող բեռնատարների քանակը

«Ժամանակ». Կտրուկ նվազել են Հայաստան մտնող բեռնատարների քանակը

«Ժամանակ» թերթը գրել է. ««Ժամանակ»-ի՝ Հայաստանի մաքսային մարմիններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մի քանի օրերին կտրուկ նվազել է Հայաստան մտնող բեռնատարների քանակը: Պատճառն այն է, որ ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել մաքսավորներին, Հայաստանի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ունեցող բեռները: Իսկ քանի որ մինչև վերջերս բեռների ճնշող մեծամասնությունը գալիս էր առանց փաստաթղթավորման, այդ բեռների տերերը ստիպված են եղել դադարեցնել բեռների ներկրումը մինչև դրանք պատշաճ կփաստաթղթավորվեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում