AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 24-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը, և հավաստիացրել է, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը: Նա ասել է, որ այսօր արդեն քաղաքական ողջ գործընթացները տեղափոխվել են Ազգային ժողով, ձևավորվել է նոր կառավարություն, և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: «Հայաստանը նույն հաստատակամությամբ շարունակում է նախապատրաստական աշխատանքները»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի շնորհավորանքները և բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։

Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենը նշել է, որ ժողովրդական գործընթացները լավագույնս հանգուցալուծվեցին և կարևորել է Նախագահի դերն այդ գործում: Նա ասել է, որ առանց բռնությունների և արյունահեղության հայաստանյան փոփոխություններն ուսանելի կարող են լինել շատ երկրների, և հատկապես, Ֆրանկոֆոնիայի տարածքի երկրների համար:

 

Լրահոս
Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է «Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ) Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան Լավ, բա մեր պատմության մեջ մի լավ բան չի եղե՞լ․ Միհրան Հակոբյան Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ Էլինար Վարդանյան. Շղթայական տապալաման պրոցեսով ենք գնում Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Թրամփը հաստատել է, որ G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել. Հայաստանի շուրջն իրավիճակը եռում է Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ Կոնֆերանս․ ՈւՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը «Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում «Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի «168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին «Հրապարակ». Փաշինյանը լքել է կուսակիցներին, գնացել «Մալիբու»՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին «Հրապարակ». Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին «Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 20 ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ռիքերի հետ Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը ԱՄՆ-ն դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել Ժամանակավորապես փակ կլինի Փափազյան փողոցը Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan