AM | RU
USD
EUR
RUB

«Այբ» հիմնադրամը մտահոգությունն է հայտնել ԿԳ նախարարի հայտարարության վերաբերյալ

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Այբ» կրթական հիմնադրամը հայտարարություն է տարածել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ ֆեյսբուքյան իր էջում «Այբ»-ի մասին արած գրառման վերաբերյալ: Ներկայացնում ենք «Այբ» հիմնադրամի հայտարարությունն ամբողջությամբ.

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր խիստ մտահոգությունն է արտահայտում ս. թ. մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարած հայտարարության վերաբերյալ (մեջբերում)․ «Այբի հետ կապված․․․ Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել ֆինանսական աուդիտ։ Դրա արդյունքներից հետո կխոսենք։ Շարունակում եմ համարել, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։ Այսքանը․․․»։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարի 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով հանձնարարվել է (մեջբերում)․ ««Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրություն» իրականացնել, մինչդեռ ուսումնասիրությունը հանրային հարթակում ներկայացվել է որպես ֆինանսական աուդիտ։

Մասնավորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ, դեռևս չունենալով ուսումնասիրության եզրակացությունը, տրվում Է կանխակալ որակում, որն ամենայն հավանականությամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ ստացվելիք եզրակացության անաչառության և օբյեկտիվության վրա։ Առավել ևս, երբ ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից, այլ ոչ` անկախ երրորդ կողմի։ Ուստի առկա են լրջագույն կասկածներ, որ տրվելիք եզրակացությունը բխելու է նախարարի արդեն իսկ արած հայտարարության ենթատեքստից: Նախարարի հայտարարությունները և գնահատականները պետք է հնչեն միայն ուսումնասիրությունից հետո և հնչեն միայն հարցի առարկա Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ, այլ ոչ ընդհանրական՝ «Այբ»-ի։

Միաժամանակ փաստում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր տարի անցնում է անկախ ֆինանսական աուդիտ։ Ֆինանսական աուդիտը վերջին երկու տարիներին իրականացվել է «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունը սահմանված կարգով հրապարակված են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am (https://www.azdarar.am/announcments/org/131/00373041/ հղումով), ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի կայքում՝ https://foundation.ayb.am/en/reports հղումով։

Մտահոգիչ է, որ նախարարն իր ընդհանրացված հայտարարությամբ, առանց ճշտված տեղեկությունների, կանխակալ բացասական կարծիք է ստեղծում «Այբ»-ի ողջ գործունեության և համայնքի անդամների վերաբերյալ։

Հորդորում ենք ապագայում զերծ մնալ վիրավորանքներից, անձանց պատիվն ու արժանապատվությունն արատավորելուց, ինչպես նաև հանրային այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են ստվեր նետել մասնագիտական եզրակացությունների վրա:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ՝

Դավիթ Յան

Դավիթ Փախչանյան

Լևոն Ղազարյան

Կարեն Մուսաելյան

Ռուբեն Հարությունյան

Վարդան Բաբիկյան

Խորհրդի նախագահ՝ Կարո Սարգսյան»:

Լրահոս
Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու նպաստավոր պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ Շարքային Հ.Գալստյանի ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն անդրադարձել են ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ Արցախում զինծառայող է վիրավորվել ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը Խորհրդանշական բողոքի ակցիա՝ նախագահի նստավայրի դիմաց Տոնոյանը ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներին Դատական բարեփոխումների իրականացման համար Հայաստանը ԵԽ-ից կստանա 19 միլիոն եվրո աջակցություն Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին Boeing-ը ներողություն է խնդրել MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից Շախմատի ֆեդերացիան լիարժեքորեն գործում է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում Սնկային հիվանդությունների պատճառով ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին (Տեսանյութ) Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը Տոկաևը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է Ղազախստանին Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է. Հարցեր Վահե Գրիգորյանին Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հրաժեշտ է տվել վիրահայությանը Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 17 Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan