«Հրապարակ». Նախարարություններում առաջին դեմքերի փոփոխություններից հետո հերթը կհասնի կոմիտեներին
Նմանատիպ
«Նախարարություններում առաջին դեմքերի փոփոխություններից հետո հերթը կհասնի կոմիտեներին: Տուրօպերատորները հույս ունեն, որ նորանշանակ վարչապետը պաշտոնանկ կանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանին՝ գրող Պերճ Զեյթունցյանի դստերը, կոմիտեի ղեկավար անձնակազմին, քանի որ նրանք ոլորտից գլուխ չեն հանում: Մեր տեղեկություններով՝ ֆեյսբուքում կա տուրիզմի փակ խումբ, որտեղ բոլորը ոլորտի աշխատողներ են, կիսվում են իրենց խնդիրներով, պարբերաբար «մայրուղի» հանում Զարմինե Զեյթունցյանին: Մասնավորապես՝ հեղափոխության օրերին՝ մայիսի 3-ին, Զեյթունցյանը հայտարարել էր, թե շուրջ 40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել են՝ ճանապարհը փակ է, հետ են գնացել: Այս հայտարարությունը բուռն քննարկվել է խմբում, կոմիտեի ղեկավարին սխալ են հանել: «Հատկապես հեղափոխության օրերին խմբում ակտիվ գրվում էր, թե ով որտեղ ինչ խնդիր ունի, որպեսզի միմյանց օգնենք:
Ու նման խնդրի դեպքում մենք միանշանակ ավելի շուտ կիմանայինք, քան Զարմինեն: Եվ հետո, մեր օդանավակայանում չվերթներն այդպիսի արագությամբ չեն կազմակերպվում, որ ցանկացած պահի նստես ինքնաթիռ, թռնես»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում