ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 25-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որին քննարկվել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, առկա խնդիրներն ու լուծման ուղիները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ հաշվետու և հարակից զեկույցներում մատնանշվել է, որ մարտական ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, տեխնիկական նոր հնարավորությունների ներդրմանն ուղղված աշխատանքները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում