AM | RU
USD
EUR
RUB

Ունենալ գործուն համակարգեր, թափանցիկ դաշտ, ստվերը հասցնել զրոյի. ՊԵԿ նոր նախագահի գերակայությունները

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համակարգային փոփոխությունների արդյունքում հարկային վարչարարությունը չի լինելու սուբյեկտիվ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

-Պարոն Անանյան, քաղաքական վերջին փոփոխություններով պայմանավորված՝ հարկային, մաքսային համակարգում կիրառվում են նոր մոտեցումներ: Արդեն կա՞ն բիզնեսից արձագանքներ:

-Դրական ազդակներ ստանում ենք, բայց դրանք դեռ չեն եղել համակարգային փոփոխությունների արդյունքում: Դա համաժողովրդական զարթոնքի արդյունքն է, բարձրագույն իշխանության, երկրի ղեկավարության հայտարարությունն ու երաշխիքները, որոնք ուղղված են ավելի թափանցիկ, գործընկերային մթնոլորտ ձևավորելուն: Այսինքն՝ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ ներկայում արձանագրվող ցուցանիշները դրանք դեռևս համակարգային բնույթ չեն գրում: Դրանք զարթոնքային մթնոլորտի արդյունք են:

-Խոսվում է հարկայինում, մաքսայինում արագ սպասարկման, զարտուղի ճանապարհներով գործարքներից խուսափելու մասին: Այսպիսի՞ ազդակներ եք ստանում:

-Այո, ինչպես նաև հարկերը վճարելու հետ կապված որոշակի տեղաշարժեր կան, ավելի զգուշ են դարձել հարկ վճարողները: Դրանք իմ նշած փոփոխությունների արդյունք են, երբ հարկային, մաքսային համակարգում աշխատող մասնագետներն ու պրոֆեսիոնալները իրենց պարտականություններում ավելի հոգատար ու զգույշ են դարձել:

-Ըստ ձեզ՝ այս փուլում գերատեսչության առաջնահերթ խնդիրները որո՞նք են լինելու:

-Առաջնահերթ խնդիրներն այն են, որ մենք այդ զարթոնքային տրամադրությունները համակարգային փոփոխությունների վերածենք: Այսինքն՝ մենք ունենանք շատ գործուն համակարգեր, թափանցիկ դաշտ, ստվերը հասցնենք գրեթե զրոյի կամ դրան մոտ: Եվ ամենակարևորն այն է, որ այդ ամենը լինի համակարգային փոփոխությունների արդյունք: Այն է՝ անձանցից որևէ կերպ կախված չլինի: Այսինքն, եթե Անանյան Դավիթը չլինի, միևնույն է համակարգը գործի, Պողոսյան Պողոսը գա պաշտոնի, համակարգը գործի: Համակարգը լինի առողջ և թափանցիկ:

-Բիզնեսը հաճախ դժգոհում էր, որ հարկայինի աշխատակիցներն առիթ-անառիթ գալիս էին փորձում էին ինչ-որ խախտումներ գտնել, տուգանել: Նման քաղաքականությունը փոխվելո՞ւ է:

-Նախ ասեմ, որ բիզնեսի գնահատականն առիթ կամ անառիթ ևս կարող է սուբյեկտիվ լինել: Բայց ես կարող եմ վստահեցնել, որ համակարգային փոփոխությունների արդյունքում հարկային վարչարարությունը համենայն դեպս չի լինի սուբյեկտիվ, կլինի նպատակային: Ես չեմ կարծում, որ այդ փոփոխությունների արդյունքում հարկ վճարողներն ավելի գրկաբաց կընդունեն հարկահավաքությամբ զբաղվող պրոֆեսիոնալներին, որովհետև մարդիկ ամեն դեպքում հարկերի հետ կապված մեծ խանդավառություն չեն ունենում, ամեն դեպքում, ուզում եմ ասել, որ սուբյեկտիվ մոտեցում չի լինի:

-Ժամանակին շատ էր խոսվում այն մասին, որ փոքր բիզնեսին պետք է հանգիստ թողնել, այլ մոտեցում ցուցաբերել: Ըստ ձեզ՝ այս պարագայում ինչպիսի քաղաքականություն պետք է կիրառել:

-Փոքր բիզնեսի նկատմամբ մենք ավելի հոգատար պետք է լինենք, մեր վարչարարությունը պետք է արդյունավետ դարձնենք: Վարչարարության հետ կապված համակարգերը պետք է լինեն ավտոմատ և ռիսկերը գնահատման հիման վրա լինեն: Ունենք այդպիսի համակարգեր, մասնավորապես, օպերատիվ տվյալների մշակման և ստացման, ռիսկերի գնահատման, դրանց հիման վրա գործերի պլանավորման համակարգեր, բայց դրանք բարելավելու անհրաժեշտություն կա: Դրանցում պետք է մարդկային գործոնը մի քիչ ավելի քչացնել, որ համակարգը որոշի ռիսկը, գնահատի և իդենտիֆիկացնի այն հարկ վճարողներին, ովքեր չեն դրսևորում ավելի պատասխանատու վարքագիծ:

Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին, ապա պետք է այդ հատվածին ավելի հանգիստ թողնել, ավելի հոգատար լինել փոքր բիզնեսով զբաղվողների հանդեպ, վարչարարությունն էլ օգտագործել նպատակային ու արդյունավետ:

Լրահոս
Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը «Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ «Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում «Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է «Հրապարակ». Ընդամենը հանդիպում է կազմակերպել Արարատի մարզպետի հետ «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժողովուրդ». Իչպես կարձագանքի ԲԴԽ-ն նախարարի գրությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 20 Կիևում ավարտվել է Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական բանավեճը Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan