Հույս ունեմ այդ ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի. Փաշինյանը՝ Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին

Հույս ունեմ այդ ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի. Փաշինյանը՝ Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում ունեցած հանդիպումներից հետո հույս է հայտնում, որ Հայաստանի համար Լարսին այլընտրանք հանդիսացող ճանապարհի ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի: Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ասաց, որ Վրաստանում ունեցած հանդիպումների ընթացքում այդ հարցին անդրադարձել են: «Բոլոր հարցերը քննարկվել են, և

Հարցին՝ ի՞նչ մոտեցում ունի այդ ծրագրին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դրական մոտեցում ունեմ, գիտեք, որ պայմանագրերը ստորագրված են, և մնում է ծրագիրը գործարկել: Ես հույս ունեմ, որ ծրագիրը հնարավորինս շուտ կգործարկվի»,- ասաց նա:

Վարչապետը նաև կարճ ամփոփեց Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումները: Նա նշեց, որ ի դեմս Վրաստանի վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նախագահի ձեռք բերեց լավ բարեկամների: Նա հույս հայտնեց, որ հայ-վրացական հարաբերությունները կզարգանան այդ բարեկամությանը համահունչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում