Թբիլիսիի պետական համալսարանում հայ ուսանողների համար կսահմանվեն հատուկ տեղեր

Թբիլիսիի պետական համալսարանում հայ ուսանողների համար կսահմանվեն հատուկ տեղեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առկա վիճակի և հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Նախարարն ընդգծել է բուհի Հայագիտության բաժնի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել։ Քննարկվել են նաև միջազգային և փոխանակումների ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ, մասնավորապես ռեկտորը նշել է, որ ԹՊՀ-ն հնարավորություն ունի վերջերս միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրված ֆիզիկայի մագիստրատուրայի և մաթեմատիկայի PhD-ի շրջանակներում հայ ուսանողների համար հատուկ տեղեր սահմանել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում