Գարեթ Բեյլը կարող է կրկին խաղալ Անգլիայում

Գարեթ Բեյլը կարող է կրկին խաղալ Անգլիայում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Ուելսի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է կրկին հանդես գալ անգլիական Պրեմիեր լիգայում:

Այս մասի գրում է իսպանական «Marca» պարբերականը: Բեյլին իր կազմում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Ռեալ»-ի նախագահ Պերեսն ուզում է, որ հարձակվողը մնա «արքայական ակումբ»-ում, սակայն Բեյլն ավելի շատ խաղաժամանակ է ուզում ստանալ թիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում