Զիդանը հեռանում է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Զիդանը հեռանում է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Զիդանն անձամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի հունվարի 4-ին: «Արքայական» ակումբի կազմում նա դարձավ պատմության միակ մարզիչը, ով երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում