AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Իլյա Երկրորդին

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալվել են Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համայն Վրաստանի Կաթողիկոսը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Վրաց Ուղղափառ եկեղեցու անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վրաց և հայ ժողովուրդներն ունեն եղբայրական և բարեկամական դարավոր հարաբերություններ, երբ դժվար է եղել Հայաստանի համար՝ դժվար է եղել նաև Վրաստանի համար ու հակառակը: Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ, և այս պայմաններում պետք է մեր երկրները սերտ համագործակցությամբ հասնեն խնդիրների լուծմանը: Ուրախ եմ Ձեզ տեսնել Վրաստանում»,- նշել է Համայն Վրաստանի Կաթողիկոսը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իլյա Երկրորդին ընդունելության համար և նրան փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հարգանքներն ու ջերմ ողջույնները: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյա հոբելյանի կապակցությամբ: «Գիտեմ, որ վրաց ժողովուրդը պատրաստվում է տոնել այդ հոբելյանը: Դուք ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում ու աշխարհում վայելում եք բարձր հեղինակություն, հետագա գահակալման ընթացքում մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այսօրվա մարտահրավերներից մեկը նաև ինքնության, ավանդույթների պահպանման և զարգացման խնդիրն է: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին և մեր համընդհանուր արժեքներին: Վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու իմ պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնեն հայ-վրացական փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք արդյունավետ բանակցություններ, քննարկել ենք մի շարք հարցեր եղբայրական մթնոլորտում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Վրաստանի իշխանությունների և վրաց եկեղեցու կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ և վրացի ժողովուրդների կյանքում: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները ունկնդրել են Իլյա Երկրորդի հեղինակած հոգևոր երաժշտության ստեղծագործություններից մեկը:

 

Լրահոս
Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն Բողոքի ակցիա՝ Ռոբերտ Քոչարյանի վճռի հրապարակումից առաջ. ՈՒՂԻՂ Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի ասուլիսը Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ Արշավիր Ղարամյան. Վաղը ուշ է լինելու «Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին «Հրապարակ». Կառավարման համակարգում «փշերի» վրա են «Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը կրկին սկանդալի մեջ է հայտնվել «Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը քաղաքացու է ծեծի ենթարկում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 18 Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում «Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն Չավուշօղլու. «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք կվերցնենք դրանք» Փաշինյանը՝ Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքի մասին Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել Քոչարյանի փաստաբաններն ասուլիսի տեսանյութեր հրապարակեցին Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Լավրով. Ռուսաստանը չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հայաստանի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ. ՀՀ նախագահ Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է բանակցությունների ձևաչափի և հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ Ադրբեջանի շահարկումներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan