Զիդանը կգլխավորի Քաթարի հավաքականը

Զիդանը կգլխավորի Քաթարի հավաքականը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Մադրիդի «Ռեալ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կգլխավորի Քաթարի ֆուտբոլի ազգային թիմը:

Զիդանը կստանա տարեկան 200 միլիոն եվրո և կստորագրի 4 տարվա պայմանագիր:

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի հունվարի 4-ին: «Արքայական» ակումբի կազմում նա դարձավ պատմության միակ մարզիչը, ով երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում