Արոնյանը Ստավանգերի մրցաշարում դեռևս կիսում է 2-3 տեղերը

Արոնյանը Ստավանգերի մրցաշարում դեռևս կիսում է 2-3 տեղերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց նորվեգական մրցաշարի 5-րդ տուրում:

Ստավանգեր քաղաքում ընթացող «Norway chess»-ի 5-րդ տուրում Արոնյանը խաղում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: ՊԱրտիայի 25-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով: Աշխարհի գործող գավաթակիրը կիսում է 2-3 տեղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում