Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ. «Norway chess»

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ. «Norway chess»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Ստավանգերի մրցաշարի հերթական տուրում կիսեց միավորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայում ընթացող «Norway chess» մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը մրցում էր Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 28-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր և կրկին կիսում է 2-3-րդ տեղերը:

Հաջորդ` 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Սերգեյ Կարյակինն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում