Գաբրիել Սարգսյանը հաղթել է արագ շախմատի մրցաշարում

Գաբրիել Սարգսյանը հաղթել է արագ շախմատի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները Արաբական Միացյալ Էմիրություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Madam Chess 2018» անվանումը կրող 2-րդ միջազգային կայծակնային մրցաշարում 6 անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո Գաբրիել Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:

Գաբրիել Սարգսյանը 1 միավորով շրջանցեց 2-րդ հորիզոնականը զբաղեցրած ԱՄԷ-ի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սալեմ Սալեհին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում