Ֆուտբոլի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել ընկերական խաղից առաջ
04/06/2018 10:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Մոլդովայի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել Ավստրիայում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել «Հալլ» ակումբի մարզադաշտում: Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում