AM | RU
USD
EUR
RUB

Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) Մանվել Գրիգորյանին հրավիրում է դեբատների

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, 168.am: Վերջին շրջանում մամուլում լուրեր էին տարածվում, որ էջմիածինցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) վերադարձել է Հայաստան և պատրաստվում է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք կազմակերպել, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Արթուր Ասատրյանի հետ։

– Պարոն Ասատրյան, ի՞նչ նպատակով եք վերադարձել Հայաստան։

– Ես ամեն տարի 2-3 անգամ Հայաստան եմ գալիս, այս անգամ էլ այդ այցերից մեկն է։ Բայց ավելի շատ եկել եմ 40 երկրներից կոչ արած մեր էջմիածինցիների խոսքով։ Մոտ 6000 էջմիածինցի է ապրում օտարության մեջ, 1500 ընտանիք միայն Եվրոպայում են ապրում։ Ես ուզում եմ ասել, որ ես 60 հազար էջմիածինցիներից մեկն եմ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Ամեն անգամ իմ այցը հայրենիք փորձում են քաղաքականացնել։

Բայց ես քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեմ և ոչ մի անգամ կապ չեմ ունեցել, և ոչ էլ ցանկություն ունեմ, որովհետև քաղաքականությունով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, քաղաքագետները։ Ես քաղաքագետ չեմ։ Ես տարիներ շարունակ զբաղվել եմ բռնցքամարտով, ես զբաղվել եմ սպորտով։ Ես կարող եմ սպորտին օգնել, կարող եմ մարդկանց օգնել իմ անցած փորձով, իմ տարիներով։ Մայրս մի լավ բան էր ասում՝ բալես, լեզվի տակ փուշ չկա, ինչ ուզեն, կխոսեն։

Գիտե՞ք, բայց հոգնում եմ։ Ամեն անգամ գալուց այս սուտ լուրերը տարածում են վախկոտ մարդիկ և ուզում են սևացնել տարբեր ճանապարհներով։ Բայց ճանաչողները ինձ ճանաչում են իմ անցած ճանապարհով, 47 տարեկան եմ, հայի անունը միայն բարձր եմ պահել ամբողջ աշխարհում։ Ես ուզում եմ, որ իմ արածի 50%-ը հայ տղամարդն անի, մեր ազգը կլինի ամենաուժեղ ազգերից մեկը։ Իսկ այսօր ինձ մեղադրում են տարբեր բաներում՝ քրեական հեղինակություն, դոն։ Ես հասկանում եմ, թե այդ բոլորն ուր է տանում։ Տարիներ շարունակ դա արել են, ես գիտեմ, թե ինչու են արել։

Իմ մասին գրում են՝ քրեական հեղինակություն, խնդրում եմ, պատասխանը տան՝ ի՞նչ է նշանակում՝ քրեական հեղինակություն՝ ես դատվա՞ծ եմ եղել, Հայաստանում ինչ-որ մի հանցա՞նք եմ գործել, Ռուսաստանում ինչ-որ հանցա՞նք եմ գործել։ Ինչո՞ւ են ինձ մեղադրում։ Ես չեմ հասկանում։ Ինձ հետաքրքիր է՝ ինչի՞ համար են ուզում ինձ սևացնել։ Բայց հասկանում եմ՝ ինչու։ Որովհետև իմ արած լավ գործերը ուզում են ծածկեն, որ, եթե վաղը լինի ինչ-որ հանդիպում, քննարկման հարց, մարդիկ վախենան, այդ հարցն ինձ հետ չքննարկեն՝ վախենալով, որ քրեական հեղինակություն է, դոն է։ Այս բոլորը շինծու պատվեր է։

– Շատ է խոսվում Ձեր և Մանվել Գրիգորյանի միջև առկա խնդիրների մասին։ Կա՞ խնդիր, ինչի՞ մասին է խոսքը։

– Նորից լրատվականները ուզում են անձնականացնել խնդիրը, դարձնել կլանների կռիվ։ Դա իրենց է պետք, մեզ պետք չի։ Ես ի՞նչ խնդիր պետք է ունենամ Մանվել Գրիգորյանի հետ։ Ես այդ մարդուն կյանքում ընդամենը 3 անգամ եմ տեսել, ի՞նչ խնդիր մենք պետք է ունենանք։ Պետք է հասկանան լրատվականները, որ այս շինծու բաները չի ստացվելու։ Այստեղ ուրիշ խնդիր կա։

Տարիներ շարունակ ապրելով օտար երկրներում՝ մենք վայելել ենք տարբեր ազգերի սերն ու հարգանքը։ Նա, ապրելով փոքր՝ 60-հազարանոց քաղաք Էջմիածնում, այդպես էլ չկարողացավ դառնալ էջմիածինցի, վայելել էջմիածինցու սերն ու հարգանքը։ Դա է ամենակարևորը։ Դա իմ խնդիրը չի, դա իր խնդիրն է։ Ինչի՞ համար պետք է նրա առաջ չխոնարհվեն, չասեն՝ գեներալ ջան, քո ցավը տանեմ։ Ինչի՞ համար պետք է նրան չսիրեն։ Որովհետև օրենքից վեր աշխարհում ոչինչ չկա։ Օրենքը բոլորի համար հավասար է։ Էջմիածինցիները տարբեր ռեպրեսիաների են ենթարկվել նրա կողմից։ Ես չեմ ուզում բողոքել, շատ խոսել։

Ես եկել եմ, որովհետև Էջմիածինն ունի պրոբլեմ, էջմիածինցիներն ունեն պրոբլեմ։ Քաղաքական դաշտում հանդարտ, ոնց Երևանում եղավ, էջմիածինցիները պետք է բարձրացնեն իրենց բոլոր բողոքները։ Ես 60 հազարից մեկն եմ։ Ես նրանց կողքին եմ։ Մեր վերքը մեզ է ցավ տալիս, որովհետև Էջմիածին քաղաքը, ունենալով 1700 տարվա պատմություն, չունի հյուրանոց, չունի սրճարան ու ռեստորան, ոչ մի տուրիստական ընկերությունում չունենք գովազդ, չունենք զբոսայգի, որտեղ մարդը կարող է զբոսնել։

Ես մի դպրոց էի հովանավորել, վերանորոգել, և 3 ամիս առաջ բացվել է։ Հիմա ես եկել, ծանոթացել եմ մեր սոցիալական մյուս կարևոր հասարակական վայրերին, դպրոցներն ու մանկապարտեզներն անմխիթար վիճակում են։ Եթե իրենք պետք է անեն, ես դեմ չեմ, թող անեն, իրենք ժամանակ էին ունեցել 20 տարի։ Իսկ եթե մենք ուզում ենք անել, բայց մեզ ուզում են սարքել «բոբո ձաձա», ամբողջին վախացնեն, որ կլան է, եկել է Արթուր Ասատրյանը։ Ես 3 մլն ծախսում եմ ամբողջ աշխարհում իմ ծրագրերի վրա։ Էջմիածնի բյուջեն 2.8 մլն է, իմ ծախսածն ավելի շատ է, քան Էջմիածնի բյուջեն։ Ես միայն ուզում եմ օգնել էջմիածինցիներին։

– Լուրեր կան, որ քաղաքապետի պաշտոնին եք հավակնում, ձեր նախընտրած թեկնածուին եք առաջադրելու։

– Ես կյանքում անգամ չեմ մտածել, որ կարող է հավակնեմ քաղաքապետի պաշտոնի, կամ ինչ-որ մեկի առաջադրեմ։ Էջմիածինցին պետք է առաջարկի գրագետ, բանիմաց մարդու, որը պետք է լուծի Էջմիածնի բոլոր խնդիրները։ Ես դեմ չեմ, որ Կարեն Գրիգորյանն էլ մասնակցի, թող լինեն արդար ընտրություններ, առաջինը ես նրա ձեռքը կսեղմեմ։ Սա անձնական հարց չի։

– Այսինքն՝ քաղաքական հավակնություններ չունեք։

– Ընդհանրապես։ Ո՛չ քաղաքական հավակնություններ ունեմ, ո՛չ թեկնածու ունեմ, ո՛չ էլ ես ինչ-որ մեկին առաջադրելու եմ։ Երբ քաղաքը կառաջադրի, ես իմ կարծիքը կհայտնեմ։ Բոլոր էջմիածինցիները կարող են մասնակցել։ Հաղթելու է նա, ով ամբողջ 60 հազար էջմիածինցու համակրանքն է վայելում։

Ուզում եմ ասել էջմիածինցիներին, որ ես իմ բոլոր գործերը թողած եկել եմ, իրենց կողքին եմ, որ էս հարցը խաղաղ ճանապարհով, առանց ոչ մի ցնցումների՝ լուծում ստանա։ Նորից կոչ եմ անում էջմիածինցիներին՝ ես չունեմ ոչ մի քաղաքական նպատակ, ես ձեզանից մեկն եմ, ձեր կողքին եմ։ Ես սիրում եմ իմ երկիրը, իմ երկիրն իմ մայրն է։ Ես չեմ դադարելու օգնել իմ երկրին, իմ հայրենակիցներին։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որ ուզում են Հայաստանին օգնել, միանալ մեզ և օգնել հայրենիքին։

Եթե լրագրողներին շատ հետաքրքիր է, քաղաքակիրթ ձևով ինձ և Մանվել Գրիգորյանին հրավիրեք ձեզ մոտ։ Ամբողջ քաղաքակիրթ երկրներում կա երկու մարդկանց խոսակցության, դեբատների մշակույթ։ Ես պատրաստ եմ ցանկացած տեղում նստել նրա դեմ և բարձրացնել բոլոր պրոբլեմները, նաև պատասխանել նրա հարցերին։ Ես հրավիրում եմ նրան, թող գա, նստենք, զրուցենք։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս
Ոստիկանության սպաները շարունակում են կանգնել բանակի կողքին ու հրաժարական պահանջել Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը մասնակցում է Փաշինյանի աջակիցների երթին։ Առաջնագծում տիրող իրավիճակի մասին Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության շրջանակներում. Վանեցյան Վազգեն Մանուկյանը կոչ արեց բարիկադներով փակել Բաղրամյան պողոտան Ալիեւ. «Դաշնակիցները ուզում են վերակենդանացնել Հայաստանի բանակը» Վարանգաթաղն ազատագրելիս զոհված կամավորի ընտանիքը հրաժարվել է հյուրընկալել Աննա Հակոբյանին Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, արտահերթ նիստ չի լինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում. կա՛նգ առեք․Սամվել Բաբայանի կոչը Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանից ողջունում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին (տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեի կոչը Բոլորս պետք է ոտքի կանգնենք և միմիայն սահմանադրական ճանապարհով հեռացնենք այս իշխանությանը. Արտակ Թովմասյան ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել. Իլհամ Ալիևը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Այն, ինչ լսում ենք հրապարակից, քաղաքագիտական անգրագիտություն. Ռուբեն վարդապետ Զարգարյան Կոչ եմ անում Արմեն Սարգսյան չստորագրել. Էդմոն Մարուքյան ՆԱՏՕ-ի անդամ 2 պետության նավերը մտել են Սև ծով. ՌԴ-ն հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնային խորհրդում մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը Համահայկական ազգային համաձայնություն շարժման հայտարարությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր գեներալիտետի ցավը տանեմ. Արամո Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին․ Գորիսի քաղաքապետ Բանակի գեներալներին ձերբակալելու հրահանգի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ զորամիավորումների ղեկավար կազմին․ Լևոն Մնացականյան Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները խոսել են իրար հետ Երդվում եմ հորս գերեզմանով՝ երբեք թուրքից ոչինչ չեմ խնդրել, միշտ իրենք են խնդրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իլհամ Ալիեւը՝ Հայաստանում ընթացող զարգացումների մասին Խնդրում ենք միանալ ՀՀ զինված ուժերին․ ԱԱԾ նախկին աշխատակիցների կոչն Աբազյանին Ձախողված մարդիկ պետք է գնան. Հունան Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը նոր հրամանագիր է ստորագրել Ծեծկռտուք ցուցարարների միջև. հրապարակում թեժ է (տեսանյութ) Ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարական են պահանջում Սուքիասյանը բանկերը փակում է, որ հանրահավաք գնան Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը պատրաստվում է մտնել ՊՆ ու ձերբակալել գեներալներին. Իշխան Սաղաթելյան Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին կոչ է անում չտրվել անօրինական հրամաններին․ հայտարարություն Հողատուի ստորագրած որևէ փաստաթուղթ այլևս չպետք է վավերացվի.նա չպետք է մեզ հետ շնչի այս օդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan