Պուտինը պատրաստակամություն է հայտնել կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ

Պուտինը պատրաստակամություն է հայտնել կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելուն և զարգացնելուն: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինն այս մասին ասել է Սերգեյ Բրիլևի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ:

«Ես ուզում եմ ասել, որ մենք պատրաստ ենք զարգացնել և խորացնել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները», – ասել է Պուտինը:

Նախագահը ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի հետ երկխոսությունը կարող է կառուցողական լինել:

Պուտինը նշել է, որ ակնկալում է ամերիկացի առաջնորդից իր խոստումների կատարումը Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում