AM | RU
USD
EUR
RUB

Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը

 

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՄԱՅԻՍԻ, Times.am։ Մարմաշենի վանական համալիր այցելած ցանկացած հյուր այսուհետ կարող է անձամբ փորձել «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրի կախարդանքը: Մոտ կես դար առաջ էկրան բարձրացած ֆիլմի աղբյուրը վերականգնվել է մոսկվայաբնակ գործարար Արթուր Գալստյանի միջոցներով, Համլետ Գևորգյանի և գյուղի բնակիչների մասնակցությամբ: Սակայն, եթե այն ժամանակ աղբյուրը դեկորատիվ բնույթ էր կրում, հիմա դա մանրակրկիտ վերականգնված լիարժեք խաչքար–աղբյուր է:

Ֆիլմի էկրան բարձրանալուց 47 տարի անց, հունիսի 10-ին, հենց այն նույն տարածքում, որտեղ տեղի էին ունեցել աղբյուրի նկարահանման տեսարանները, կայացավ աղբյուրի բացման արարողությունը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր տարածքներից: Ֆիլմի նկարահանումներին մասնակցած դերասաններ, նկարահանման խմբի անդամներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ֆիլմի օպերատոր Լևոն Աթոյանցը, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը՝ Երոնոսի դերակատարը, և Հեղնարի դերակատարուհի Յուլիա Ռուստամյանը տարածք եկան ֆայտոնով՝ այնպես, ինչպես ֆիլմում վարպետները: Միջոցառմանը ներկա էր նաև ֆիլմի գլխավոր հերոս վարպետ Մկրտչի կերպարը կերտած Սոս Սարգսյանի դուստրը՝ Անուշ Սարգսյանը:

Ֆիլմը էկրանավորվել է «Հայֆիլմ»-ում՝ տաղանդաշատ ռեժիսոր Արման Մանարյանի հետաքրքիր լուծումներով: 1971-ին էկրան բարձրացած ֆիլմը, ամբողջովին տարբերվում էր նախորդներից. սյուժեն այդ ժամանակի համար համարձակ էր, որոշ տեսարաններ՝ անսովոր: Մկրտիչ Արմենի վիպակի՝ «Հեղնար աղբյուրի» հիմքում ընկած է մի պատմություն, ըստ որի՝ աղբյուրներ կառուցող վարպետի երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշ տղամարդու: Ֆիլմի գործողությունները կատարվում են անցյալ դարում, հայկական ավանդապահ քաղաքում: Հեղնարի մահվանից հետո վարպետը կնոջ հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար:Աղբյուրի վրա գրվում է՝ «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էդ ջրեն»: «Ֆիլմը իր համարձակության համար նաև որոշ ժամանակ արգելված է եղել»,- լրագրողներին պատմեց ֆիլմի օպերատոր Լևոն Աթոյանցը:

Հեղնարի երկար տարիներ Փարիզում բնակվող դերակատարուհին՝ Յուլիա Ռուստամյանը փաստում է, որ նկարահանումներից հետո 48 տարի անց անհավատալի է կրկին լինել այն վայրում, որտեղ տեղի են ունեցել նկարահանումների որոշ դրվագներ ու տեսնել նրանց, ում հետ աշխատել է: «Երբ ինձ առաջին անգամ հրավիրեցին այսեղ նկարահանման, շատ ուրախացա. հայ եմ ու արմատներով այստեղից. հայրս այստեղ է ծնվել՝ Լենինականում։ Այնպես որ զգացմունքներս շատ մեծ էին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ վերականգնվեց աղբյուրը և մեզ ևս մեկ հնարավուոթյուն տրվեց հանդիպելու: Սա սիրո, հայրենիքի ու արհեստավորի մասին ամենագեղեցիք ֆիլմերից է»,-նշեց Յուլիա Ռուստամյանը:

Լրահոս
«Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել» «Ժողովուրդ»․ Շուտով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին «Հրապարակ»․ Երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները «Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան «168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի «Հրապարակ». Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել՝ նոյեմբերին Համալիրում կազմակերպված փառատոնի համար Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երևան Պաշտպանվել սեփական կառավարությունից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Մատենադարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը Այս ամենի հետևում նկատելի է «Թուրքիայի մեծ ականջները». Տիգրան Աբրահամյան Երկու ստենդ սրտիս ոտքով եկել եմ ու ընտրել քեզ, ինչո՞ւ ես դուխներս կոտրում. Ակցիայի մասնակիցը՝ Նիկոլ Փաշինյանին Անթաքույց փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային և արժեքային տարրերը. Ավետիք Չալաբյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը Հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ նիստը՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ «Իրատես»․ Շռնդալից ծափեր ՝ հաջակցություն սեփական թիմին քամահրող նախարարի «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի` ՀՊՏՀ ռեկտոր ընտրվելու հրամանը. ուշագրավ իրավիճակ Քաղաքական ճգնաժամ «Հրապարակ»․ RYAN AIR-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan