Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Armeniasputnik.am: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել. այս մասին նա հայտնել է Թբիլիսիում տված ճեպազրույցի ժամանակ։

«Իմ և «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Նախօրեին մենք քննարկել ենք Վրաստանի տնտեսական քաղաքականությունը։ Վերջին ամիսներին հարցեր էին կուտակվել, որոնց շուրջ մեր մոտեցումները տարբեր էին։ Սա նորմալ գործընթաց է»։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է իշխող «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և կառավարության նախագահ Կվիրիկաշվիլին, փոխանցում է SputnikՎրաստանը։

Հանդիպումից հետո պատգամավորները հերքել էին այն ինֆորմացիան, թե կուսակցության գլխավոր գրասենյակում քննարկվել է կառավարության փոփոխության հարցը։

Կվիրիկաշվիլին գլխավորում էր Վրաստանի կառավարությունը 2013 թ.–ի հուլիսից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում