AM | RU
USD
EUR
RUB

Կուտակայինի նախագծով եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու անուղղակի պարտավորություն ենք ստանձնում

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության նոր կառավարության օրակարգում եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցը կա, սակայն կառավարությունը ցանկանում է խնդրին տալ ոչ թե տեղային, այլ համապարփակ լուծում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե նախորդ կառավարությունը մտադիր էր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման վերաբերյալ նախագիծ, սակայն վերջին նիստի օրակարգից հանեց այդ հարցը՝ խնդրի լուծումը թողնելով նոր կառավարության նպատակահարմարությանը:

«Մենք քննարկում ենք հարկային համակարգի համարժեքության հարցը մեր կարիքներին թե տնտեսական զարգացման, թե մեր երկրի խնդիրների լուծման համատեքստում և ցանկանում ենք, որպեսզի այդ լուծումը լինի ոչ թե տեղային այլ համապարփակ: Եվ այդ դրույքաչափի իջեցումը մեր օրակարգում կա, որովհետև մենք կուտակային կենսաթոշակի նախագծում, որը նախատեսվում է քննարկել Ազգային ժողովում, անցումային դրույթ ենք նախատեսել, որ նախագծով առաջարկվող լուծումը (կուտակային պարտադիր բաղադրիչի համակարգի մասնակից քաղաքացիների եկամտի 10 տոկոսի ձևավորումը տեղի է ունենում 2.5 տոկոս 7.5 տոկոս համամասնությամբ: Այսինքն, քաղաքացին վճարում է իր աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ մնացած 7.5 տոկոսն ավելացնում է պետությունը) տրվում է այնքան ժամանակ, քանի դեռ եկամտային հարկի դրույքաչափում փոփոխություն չի եղել: Տրամաբանությունն այդտեղ այն է, որ տնօրինվող եկամտի նվազեցման այս փոփոխությունը չհանգեցնի»,- նշեց նախարարը:

Ջանջուղազյանը շեշտեց, որ սրանով իրենք եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու անուղղակի պարտավորություն են ստանձնել, բայց հարցը ժամանակի և համատեքստի մեջ է: «Այսինքն, մենք չենք ցանկանում, որ դա լինի տեղային լուծում, մենք կփաթեթավորենք ճիշտ այնպես, ինչպես մեր վերլուծության արդյունքները կհուշեն: Եվ դրանում բոլոր կողմերը կներգրավվեն, բոլորի հետ կքննարկենք ու ըստ դրա կգանք լավ, փոխզիջումային լուծման»,- մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ ֆինանսների նախարարն այս պահին դժվարանում է ասել, թե որքանով կնվազի եկամտահարկի դրույքաչափը, քանի որ դա ոչ թե գուշակությունների տիրույթում է, այլ պետք է հաշվարկներով հիմնավորված լինի: Ջանջուղազյանի կարծիքով ճիշտ տարբերակն այն է, որ նվազումը թաքցվող շրջանառությունը բացահայտելու լրացուցիչ խթան հանդիսանա, որպեսզի համոզված լինեն, որ ստանում են ճիշտ այնքան եկամուտ, ինչքան որ պետք է ստանան:

Հայաստանի նախորդ կառավարությունը նախատեսում էր խորհրդարանի քննարկմանը ներկայացնել եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու մասին օրենսդրական նախաձեռնություն: Սակայն այդ կառավարության վերջին նիստի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ նախագիծը հանում են կառավարության նիստի օրակարգից, որպեսզի նոր կառավարությունը քննարկի դրա նպատակահարմարությունը:

Լրահոս
Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն «Ժողովուրդ». Հրահանգվել է լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկել «Հրապարակ». Մարզպետը դուրս է եկել ԲՀԿ-ական պատգամավորի դեմ Խրամատներից դուրս գալու ժամանակը «Հրապարակ». Թեժ քննարկում՝ Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև «Ժամանակ». Զոհ՝ Վաշինգտոնի հանդիպումից առաջ «Հրապարակ». Հերթական սադրանքը՝ հանդիպումից առաջ «Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 15 Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. Արցախի ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը և Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Փաշինյանն ու Եվրոպան, կարծես թե, սկսել են հասկանալ միմյանց. փորձագետ Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ. Ծառուկյան Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից Իրանից Հայաստան թմրամիջոց բերող երիտասարդները ձերբակալվել են Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին. ԱԳՆ հայտարարություն Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմս «Հրապարակ». Տնտեսագիտական համալսարանի դասախոսները դիմել են դատարան «Փաստ». Լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում «Հրապարակ». ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել «Իրատես». «Նոր» Հայաստանում ազգականին պաշտոն տալը «սուրբ գործ է» «Հրապարակ». ԲԴԽ-ն քվորումի խնդիր կունենա «Ժամանակ». Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանն ուղղված գործընթաց է սկսվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan