Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ուղևորների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ուղևորների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից հունիսի 14-ին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն և 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ հայհոյանքներ և ծեծել միմյանց:
Ալեքսեյ Ի.-ի ճակատի հատվածում առկա է տեսանելի մարմնական վնասվածք:

Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում