Ադրբեջանին զենք վաճառելով՝ Բելառուսը վտանգում է տարածաշրջանում կայունությունը

Ադրբեջանին զենք վաճառելով՝ Բելառուսը վտանգում է տարածաշրջանում կայունությունը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն։

«Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա.Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում