AM | RU
USD
EUR
RUB

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են վստահ և դինամիկ. կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը:

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի:

«Հարգելի՛ Նիկոլ Վովոյի, առաջին հերթին ուրախ եմ ծանոթանալու կապակցությամբ ու ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, պետություն, որը Ռուսաստանի Դաշնության հետ անդամակցում է ինտեգրացիոն միավորումներին և ՀԱՊԿ-ին: Ընդհանուր առմամբ, մենք զարգանում ենք, ես նկատի ունեմ տնտեսությունը, սոցիալական ոլորտը: Այս առումով, կառավարությունների աշխատանքի կոորդինացումը կարևոր է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Աշխարհի առաջնությունը լավ հնարավորություն է, որպեսզի «համադրենք ժամերը», վերջերս այցելել էիք այլ միջոցառման մասնակցելու համար և հանդիպել մեր երկրի նախագահի հետ: Այժմ վատ հնարավորություն չէ դիտարկել, թե ինչ վիճակում են գտնվում մեր հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ հարաբերությունները զարգանում են վստահ, դինամիկ կերպով, դա կապված է նաև նրա հետ, որ ձեր երկրի տնտեսությունը վերջին ժամանակներս ցույց է տալիս զարգացման ոչ վատ ցուցանիշներ, մեր տնտեսությունը ևս զարգանում է, ինչը նաև Եվրասիական տնտեսական միության աշխատանքի արդյունք է: Նախորդ տարվա հոկտեմբերին ես պաշտոնական այցով ժամանել եմ Երևան, մենք ստորագրել ենք մի շարք կարևոր համաձայնագրեր, այժմ արդեն կարելի է զբաղվել դրանց իրականացմամբ: Ակնկալում եմ, որ Ձեր կառավարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը: Եվս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ Մոսկվայում՝ կառավարության տանը»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:

«Շնորհակալություն հարգելի՛ Դմիտրի Անատոլիի: Ուրախ եմ հանդիպել և անձնապես ծանոթանալ Ձեզ հետ, ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել անցած Ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ շնորհավորել նաև ֆուտբոլի Աշխարհի առաջնության կապակցությամբ, որովհետև դա մեծ իրադարձություն է, Ռուսաստանն այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, և ես հաջողություններ եմ մաղթում ռուսական թիմին այսօրվա խաղում և ընդհանրապես առաջնության ընթացքում: Իհարկե, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն իրականում զարգանում են շատ լավ և շատ դինամիկ՝ ի հեճուկս այն վերլուծությունների, որոնք Հայաստանում հայտնի քաղաքական փոփոխությունների ժամանակ եղել են ռուսական, հայկական և միջազգային մամուլում: Այժմ կարող եմ վստահորեն ասել, որ մեր հարաբերությունները եղել են հատուկ, կան հատուկ և կլինեն հատուկ: Դրանում ես չեմ կասկածում և հույս ունեմ ու վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն առավել արդյունավետ, և՛ տնտեսության, և՛ այլ ոլորտներում: Իհարկե, մենք արդեն հայտարարել ենք, որ Եվրասիական տնտեսության միության հետ կապված մեր գլխավոր նպատակն է միությունը և դրան մեր անդամակցությունը դարձնել ավելի արդյունավետ, որպեսզի կազմակերպությունը դառնա ավելի արդյունավետ և ավելի արդյունավետ նպաստի մեր տնտեսությունների զարգացմանը: Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ: Իհարկե, այդ հարցերը քննարկել ենք նաև ՌԴ նախագահի հետ: Ընդհանրապես, դա շատ կարևոր հարց է, և իրականում մենք ուրախ ենք, որ արդյունավետ աշխատում ենք այդ հարցի շուրջ: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերությունները զարգանում են շատ պոզիտիվ, և պետք է հիմնվել այդ պոզիտիվի վրա, հիմնվել միմյանց ազգային շահերի վրա: Մենք ունենք շատ ընդհանուր ազգային շահեր, և ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան շատ արդյունավետ, ու մենք կներդնենք բոլոր ջանքերը դրա համար: Կա լավ և անհրաժեշտ մթնոլորտ, ուստի պետք է տրամադրվել արդյունավետ և դինամիկ աշխատանքի: Մենք շնորհակալ ենք Ձեր և Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս
Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն «Ժողովուրդ». Հրահանգվել է լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկել «Հրապարակ». Մարզպետը դուրս է եկել ԲՀԿ-ական պատգամավորի դեմ Խրամատներից դուրս գալու ժամանակը «Հրապարակ». Թեժ քննարկում՝ Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև «Ժամանակ». Զոհ՝ Վաշինգտոնի հանդիպումից առաջ «Հրապարակ». Հերթական սադրանքը՝ հանդիպումից առաջ «Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 15 Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. Արցախի ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը և Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Փաշինյանն ու Եվրոպան, կարծես թե, սկսել են հասկանալ միմյանց. փորձագետ Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ. Ծառուկյան Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից Իրանից Հայաստան թմրամիջոց բերող երիտասարդները ձերբակալվել են Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին. ԱԳՆ հայտարարություն Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմս «Հրապարակ». Տնտեսագիտական համալսարանի դասախոսները դիմել են դատարան «Փաստ». Լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում «Հրապարակ». ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել «Իրատես». «Նոր» Հայաստանում ազգականին պաշտոն տալը «սուրբ գործ է»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan