Ռուսները գերազանց հաղթանակով մեկնարկեցին «Մունդիալ-2018»-ում. A խումբ

Ռուսները գերազանց հաղթանակով մեկնարկեցին «Մունդիալ-2018»-ում. A խումբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության առաջին խաղում տան տերերը՝ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հաղթեցին Սաուդյան Արաբիայի թիմին (5:0):

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած առաջին խաղի մեկնարկային րոպեներին թիմերը շատ զգուշավոր էին գործում: Ռուսներին հաջողվեց 12-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: «Մունդիալ-2018»-ի առաջին գոլը հեղինակեց Գազինսկին: Առաջին կեսում Սաուդյան Արաբիան ըստ վիճակագրության առվել շատ էր տիրում գնդակին, սակայն «արծիվերի» գործողության մեջ արդյունավետություն չկար:

Խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, ռուսներ կրկնապատկեցին հաջողությունը: Ալան Ձագոևին վնասվածք ստացավ և փոխարինման դուրս եկած Դենիս Չերիշևը: Վերջինս դարձավ աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն, ով փոխարինման դուրս գալով գոլի հեղինակ դարձավ:

Երկրորդ կեսում տպավորություն էր ստեղծվել, թե ռուսները բավարարվել են ձեռքբերածով և ավելին չեն ուզում: Բայց երկրորդ կեսի 70-րդ րոպեին կրկին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ: Ռուսաստանի 3-րդ գնդակը խփեց Ձյուբան: Հանդիպման ավելացված րոպեին ռուսները խփեցին նաև 4-րդ գոլը: Դենիս Չերիշևը դարձավ դուբլի հեղինակ: Հաշված վայրկյաններ անց ռուսները խփեցին 5-րդ գնդակը: Տուգանային հարվածից աչքի ընկավ Գոլովինը:

Ի վերջո ռուսները առաջին հաղթանակը տոնեցին մունդիալում՝ 5:0 հաշվով հաղթելով Սաուդյան Արաբիային:

Մունդիալի առաջին խաղին մարզադաշտում հետևում էին 78.011 հանդիսական:

A խմբի հաջորդ խաղում հունիսի 15-ին Երևանի ժամանակով 16:00-ին կմրցի Եգիպտոս-Ուրուգվայ զույգը: Ռուսաստանի ազգային թիմը A ենթախմբի երկրորդ հանդիպումը կանցկացնի հունիսի19-ին՝ մրցելով Եգիպտոսի ընտրանու դեմ, իսկ Սաուդյան Արաբիան ֆուտբոլիստները հունիսի 20-ին կխաղան Ուրուգվայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում