«Հրապարակ». «Օպերա» ակումբը տեխնիկական պատճառներով է փակվե՞լ, թե՞ մշակույթի նախարարն է որոշել

«Հրապարակ». «Օպերա» ակումբը տեխնիկական պատճառներով է փակվե՞լ, թե՞ մշակույթի նախարարն է որոշել

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը մի քանի շաբաթ է՝ փակվել է․ ակումբը 2008-ին փակվել էր և տասնամյա դադարից հետո վերաբացվել էր այս տարվա մարտին։

Կան տեղեկություններ, որ ակումբի ճակատագիրն այս անգամ որոշել է մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը՝ համարելով, որ Օպերայի տակ նման ակումբ չպետք է գործի։ Աղաբաբյանը, սակայն, մեզ ասաց, որ ակումբը տեխնիկական պատճառներով է փակվել և, ըստ ամենայնի, մինչև ամսվա վերջ կվերաբացվի։

«Նոր ղեկավար եմ նշանակել, նոր թիմ է հավաքում, նախարարը մեզ հետ զրույց չի ունեցել»,- վստահեցրեց նա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում