Նորբերտո Բրիասկո Բալեկյանին կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց

Նորբերտո Բրիասկո Բալեկյանին կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Կառավարության որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տվեց մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Բալեկյանը, ով հանդես է գալիս արգենտինական «Ուրական» ակումբում, հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում