Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի

Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Եգիպտոսի ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մո Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի:

Այս մասին գրում է Tass-ը: Սալահին պատվավոր քաղաքու կոչման փաստաթուղը ստորագրել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը:

Սալահը Եգիպտոսի հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնության խմբի փուլի Ռուսաստանի դեմ խաղին, որտեղ «փարավոնները» պարտվեցին 3:1 հաշվով: Բայց հարձարկվողը դարձավ գոլի հեղինակ: Եգիպտոսի հավաքականի համար մունդիալը որպես այդպիսին ավարտված է, քանի որ խմբային փուլի երկու տուրերում նրանք կրել են երկու պարտություն և միավոր չունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում