Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն

Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության Ավանի բաժանմունքում հունիսի 21-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երևանցի Ժիրայր Հովհաննիսյանը և Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մալխասյանը Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով փորձում են բջջային հեռախոս գնել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք հայտնաբերվել են Գայի պողոտայում և խարդախություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք:

Պարզվել է, որ հունիսի 10-ին Էլմիրա Մալխասյանը խաբեությամբ 600 ԱՄՆ դոլար անվանական արժեքով հուշանվեր հանդիսացող թղթադրամով մի քաղաքացու «Այֆոն 7» բջջային հեռախոսի է տիրացել:

Վերջիններս տվել են խոստովանական բացատրություններ, որ բացի նշված դեպքից մայիս և հունիս ամիսներին նրանք Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել են նմանատիպ այլ խարդախություններ:

51-ամյա Ժիրայր Հովհաննիսյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն:
Կասկածներ կան, որ նրանց գործողությունից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում