AM | RU
USD
EUR
RUB

Մեր բոլոր տոներին ակտիվանում է հարամչիների զանգվածը

 

Ընդհանրապես վաղուց հեռուստացույց չեմ նայում: Մտերիմներիցս մեկը ինտերնետով մի հղում ուղարկեց' Պետրոսի հաղորդման' Հայկական Ուրբաթ, մայիսի 10-ի հաղորդումը: Կարճ ասեմ, թեման ընդհանուր առմամբ վերաբերվում էր Հայ հերոսների հերոսի կերպարի բարոյալքմանը և հակահերոսների պրոպագանդային կամ մոտավորապես նման մի բան: Հաղորդումն ըստ էության նկարահանվել էր մայիսի 9-ին, քանի որ մասնակիցները շնորհավորում էին այդ օրվա առիթով: Չեմ ցանկանում մանրամասնել ընդհանուր տպավորություններս, բայց երկու կետ կա, որ կուզեի առանձնացնել, առաջինը' «Էմփիռեյի» Սարգիսին եթե ճանաչող կա, երբ հանդիպեք, ասացեք եթե նեղություն չի, որ Մարդու ծննդավայրը պետք չի խառնել Հայրենիքի հետ. Եթե Ծննդավայրի անհատի մակարդակով է չափվում, ապա Հայրենիքը' Ազգի ծննդավայրն է:

Եւ երկրորդը, որ կցանկանայի շեշտել, դա ՀՌԱՀ նախկին ղեկավար Ամալյանի խոսքն էր Պետրոսին, որ մեխեց ուղղակի: Ասաց' Պետրոս, այն, որ այսօր մեր հաղթանակի տոնին, երբ պետք է տոնենք ու հպարտանանք մեր հաղթանակով, դու քննարկման մեջ անդհատ կաթացնում ես ու խառնումես արթագաղթի թեման ու հա հիշեցնում էդ մասին, այ պատճառներից մեկն էլ հենց դա է, որ Էսօր Հերոսները բարոյազրկվում և արժեզրկվում են:

Ու շատ ճիշտ է նշել: Եթե ուշադիր լինեք, մեր բոլոր տոներին, կարծես թե հատուկ ծրագրով ակտիվանում է էսպես կոչված հարամչիների մի զանգված, որի քայլերը կոնկրետ նպատակ են հիշեցնում: Օրինակ, բանակի տոնին' համացանցը ողողում են բանակը վարկաբերկող նյութերով, անկախության տոնին' անկախությունը վարկաբեկող հոդվածներով, պետական այլ տոներին պետությունը վարկաբեկող հոդվածներով, եկեղեցական տոներին ' եկեղեցին վարկաբեկող հոդվածներով, անգամ ապրիլի 24-ին են հասել' ամեն տարի այդ օրը մի ապուշի նկար շրջանառության մեջ դնելով... : Հայտնի պրակտիկա կա' որպեսզի բարոյազրկես որևէ ազգի, ապա պետք է բարոյազրկես այդ ազգի հերոսներին և խորհրդանիշները: Վաղուց արդեն մեծ արշավ է սկսված հայ գրողների, հանճարների դեմ' օրինակ Պապ Թագավոր, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ, Խաչատուր Աբովյան...Էս վերջերս արդեն փորձում են Թումանյանին կպնել... Չեմ ուզում առանձնապես շեշտել, Հայկական բանակի, Ընտանիքի և Եկեղեցու դեմ տարվող ակտիվ վարկաբեկող արշավը' հեռուստաեթերներում և մամուլում անընդհատ արծարծվող' ազգային արժեքները կասկածի տակ դնող ու վարկաբեկող թեմաներով քննարկումները... Պարզապես կցանկանայի Հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրին և զգոնության ու սթափության կոչ անել: Ուշադիր եղեք, կուլ մի տվեք խայծը, որքան էլ քննադատելու տեղ կա' եթե Ձեր սեփական տունը ռեմոնտարած չի' դա չի նշանակում, որ առավոտից երեկո պիտի վարկաբեկեք Ձեր տան կիսախարխուլ պատերը, այլ պետք է մտածեք, ինչպես այն ամրացնել և վերանորոգել: Նույնն էլ այսօր. տոն օրերը պետք է տոնել, սգո օրերը պետք է սգալ...: Իսկ մնացած օրերին զաբղվել երկիրը շենացնելով: Վատը և խնդիրները կոծկել պետք չէ, բնավ. դրանք լուծել է պետք և դրանց մասին իմանում են' բարձրաձայնելով դրանք: Բայց եկեք նկատենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ կոնկրետ օրերի կոնկրետ ուժերի կողմից կազմակերպված գործողություններ են իրականացվում: Տպավորություն է ստեղծվել, թե ամեն ինչ արվում է, որ Հայը, օրինակ Շուշիի ազատագրման օրը, որ պետք է հպարտանա այդ օրորվ, սկսի անիծել ու հայհոյել այդ օրը: Նորից եմ կրկնում, Զգույշ եղեք: Զգոն եղեք: Պետք չի կուլ տալ խայծը: Ընդհակառակը' տեղնուտեղը պետք է խեղդել ցանկացած նմանօրինակ փորձ և մեր արժեքների հանդեպ ցանկացած ոտձգություն:

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է Մինսկում ՌԴ քաղաքացիների ձերբակալության հարցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի Ոստիկանության տեսանյութը՝ հետախուզվող Լևոն Սարգսյանին ՌԴ-ից Հայաստան տեղափոխելու մասին Հատուկ քննչական ծառայությունը սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. Փաստաբան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին Մարդիկ ընկալում են, որ իշխանությունները լռելյայն աջակցում են «Լիդիան Արմենիայի» գործողություններին. Ռուբեն Մելիքյան «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ Իրավական համակարգի, իրավունքի ջախջախումն իշխանության կողմից պարբերական բնույթ է կրում. Արսեն Բաբայան (տեսանյութ) Արցախում արդեն երկու օր կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվում «Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Վանեցյան Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել. Շիրակ Բունիաթյան ՄԻՊ. Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ ՀՀ-ն 3 ինքնաթիռով հումանիտար օգնություն կուղարկի Լիբանանին Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մասնագետների ասուլիսը. ՈՒՂԻՂ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 դեպք Բեյրութում բախումների հետևանքով վիրավորներ կան Հրատապ ենք համարում ԱԻՆ փրկարարներ, բժիշկներ ու վիրաբույժներ Բեյրութ գործուղելը․ «Ազգային օրակարգ» «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյան Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի. ԶԼՄ «Ժողովուրդ». «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան «Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է «Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 7
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan